The submission of information about a beneficial owner in the Republic of Armenia is no longer a “formal report.” Many companies continue to perceive it as just another report, whereas in reality it concerns the transparency and legal security of a legal entity. Proper and timely submission of data makes it possible to prevent administrative and other legal risks.
A beneficial ownership declaration is certain information defined by law that is submitted by a legal entity to the State Register Agency of Legal Entities of the Ministry of Justice of the Republic of Armenia, through which it is disclosed who is the natural person that actually controls the given legal entity or receives real benefit from it. This does not refer only to shareholders or founders listed in documents, but to those natural persons who actually control or direct the company’s activities.
In simple terms, a beneficial owner is the natural person who has real influence or control over a legal entity, or on whose behalf the legal entity actually acts. This may coincide with a shareholder/participant, but it may also not coincide.
The most common confusion is that a beneficial owner is often identified only with a participant or shareholder. In reality, the law also considers other methods of control, such as influence over the formation of the management body, predetermination of voting results, coordinated actions, contractual control, and so on.
Thus, from the interpretation of Article 3, Part 1, Point 14 of the RA Law “On Combating Money Laundering and Terrorist Financing,” it follows that a beneficial owner is the natural person who:
A shareholder, participant, founder, or unit-holder are legal statuses reflected in founding documents and state registration data. A beneficial owner is a factual status; it relates to control or the receipt of real benefit, even if the person does not directly appear in founding/corporate documents.
It is important to note:
It should be noted that the organizational and legal form of a legal entity is not decisive; usually:
It should be remembered that in the case of companies with multi-layered structures (intermediary legal entities), the entire chain is disclosed up to the natural person.
The requirement to submit data on beneficial owners is conditioned by a number of legal and governance objectives.
First, it is aimed at preventing situations where a legal entity is used as a formal structure to conceal the identity of the actual controlling persons.
Second, the declaration contributes to the transparency and predictability of the business environment, ensuring that the governance structure of companies is understandable and open to competent authorities.
Third, the disclosure of beneficial owners reduces both legal and financial risks, contributing to the lawful and responsible conduct of organizational activities.
According to the regulatory legislation, every legal entity registered in the territory of the Republic of Armenia is obliged to possess reliable information about its beneficial owners and to submit a declaration to the Agency.
The declaration includes data that allow identification of the beneficial owner and understanding on what grounds he or she is considered a beneficial owner; moreover, it is necessary to complete information regarding intermediary legal entities if they are present in the chain.
Usually required are: first name, last name, citizenship, date of birth, identification document details, public services number (or substitute certificate), residence/registration address, contact details if available.
If participation is the basis, the size and nature (direct or indirect) of participation is indicated. If control by other means is the basis, the mechanism of control must be described. What is important here is not a lengthy description, but that the basis is understandable and allows for verification.
The legal entity must be able to substantiate why the person is considered a beneficial owner. For that purpose, the legal entity must retain documents obtained within the framework of due diligence.
The declaration is submitted electronically through the State Register platform:
https://bo.e-register.am/am/auth
The following three deadlines must be fixed: initial submission, declaration of changes, and annual confirmation.
Submission of a beneficial ownership declaration is an obligation of the legal entity, and failure to comply may result in legal consequences, in particular:
Therefore, beneficial ownership declaration cannot be considered a formal procedure. It is a legal obligation for a legal entity, and failure to perform it properly may lead to financial as well as other, more serious legal consequences.
Yes. If several natural persons meet the criteria established by law and actually exercise control or significant influence over the legal entity, all of them must be declared as beneficial owners.
In that case, the natural person who carries out the overall or current management of the legal entity is considered the beneficial owner. This approach applies when it is not possible to identify another relevant person based on founding documents or grounds of control.
Yes. Submission of beneficial ownership data is a continuous obligation. Any change, or confirmation of the absence of change, is subject to declaration within the time limit established by law.
No. An individual entrepreneur is a natural person, and for that reason the concept of “beneficial owner” is usually inherently resolved — the ultimate beneficial owner is the same person.
Beneficial ownership declaration in Armenia is mandatory for legal entities. Timely and proper declaration reduces legal risks and ensures the predictable operation of the organization.
RA Law “On Combating Money Laundering and Terrorist Financing”; https://www.arlis.am/hy/acts/210014
______________________________________________________________________________________
Իրական շահառուի մասին տեղեկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետությունում վաղուց այլևս «ձևական հաշվետվություն» չէ. շատ ընկերություններ շարունակում են այն ընկալել որպես հերթական հաշվետվություն, մինչդեռ իրականում խոսքը գնում է իրավաբանական անձի թափանցիկության և իրավական անվտանգության մասին։ Տվյալների ճիշտ ու ժամանակին ներկայացումը թույլ է տալիս կանխել վարչական ու այլ իրավական ռիսկերը։
Ի՞նչ է իրական շահառուների հայտարարագրումը և ինչու՞ է այն պարտադիր
Իրական շահառուների հայտարարագրումը իրավաբանական անձի կողմից ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը ներկայացվող օրենքով սահմանված որոշակի տեղեկատվություն է, որով բացահայտվում է՝ ով է տվյալ իրավաբանական անձը փաստացի վերահսկող կամ նրանից իրական շահ ստացող ֆիզիկական անձը: Խոսքը չի վերաբերում միայն փաստաթղթերում նշված բաժնետերերին կամ հիմնադիրներին, այլ այն ֆիզիկական անձանց, որոնք փաստացի վերահսկում կամ ուղորդում են ընկերության գործունեությունը։
Պարզ ձևակերպմամբ՝ իրական շահառուն այն ֆիզիկական անձն է, ով իրավաբանական անձի վրա ունի իրական ազդեցություն կամ վերահսկողություն, կամ ում օգտին իրավաբանական անձը փաստացի գործում է։ Սա կարող է համընկնել բաժնետիրոջ/մասնակցի հետ, բայց կարող է և չհամընկնել։
Ամենատարածված շփոթությունը այն է, որ իրական շահառուն հաճախ նույնացվում է միայն մասնակցի կամ բաժնետիրոջ հետ։ Իրականում օրենքը դիտարկում է նաև վերահսկողության այլ եղանակներ՝ օրինակ՝ ղեկավար կազմի ձևավորման վրա ազդեցություն, քվեարկության արդյունքի կանխորոշում, համաձայնեցված գործողություններ, պայմանագրային վերահսկողություն և այլն։
Ինչպես է սահմանված «իրական շահառու» հասկացությունը ըստ ՀՀ օրենսդրության՝
Այսպես, «Փողերի լվացման եվ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի մեկնաբանությունից հետևում է, որ իրական շահառու է այն ֆիզիկական անձը, ով՝
Բաժնետերը, մասնակիցը, հիմնադիրը կամ փայատերը իրավական կարգավիճակներ են, որոնք արտացոլվում են հիմնադիր փաստաթղթերում և պետական գրանցման տվյալներում։ Իրական շահառուն՝ փաստացի կարգավիճակ է․ այն վերաբերում է վերահսկողությանը կամ իրական շահ ստանալուն՝ նույնիսկ եթե տվյալ անձը հիմնադիր/կորպորատիվ փաստաթղթերում անմիջապես չի երևում։
Կարևոր է արձանագրել.
Ո՞վքեր են համարվում շահառու տարբեր կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձանց դեպքում,
Հարկ է նկատել, որ իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևը որոշիչ չէ, սովորաբար
Հարկ է հիշել, որ բազմաշերտ կառուցվածք ունեցող ընկերությունների դեպքում /միջանկյալ իրավաբանական անձ /բացահայտվում է ամբողջ շղթան՝ մինչև ֆիզիկական անձ:
Իրական շահառուների վերաբերյալ տվյալների ներկայացման պահանջը պայմանավորված է իրավական և կառավարման մի շարք հիմնավոր նպատակներով։
Նախ, այն ուղղված է բացառելու այն իրավիճակները, երբ իրավաբանական անձը օգտագործվում է որպես ձևական կառուցվածք՝ իրական վերահսկող անձանց ինքնությունը թաքցնելու համար։
Երկրորդ, հայտարարագրումը նպաստում է գործարար միջավայրի թափանցիկությանը և կանխատեսելիությանը՝ ապահովելով, որ ընկերությունների կառավարման կառուցվածքը հասկանալի և բաց լինի իրավասու մարմինների համար։
Երրորդ, շահառուների բացահայտումը նվազեցնում է ինչպես իրավական, այնպես էլ ֆինանսական ռիսկերը՝ նպաստելով կազմակերպությունների գործունեության օրինական և պատասխանատու իրականացմանը։
Ովքե՞ր են պարտավոր իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել
Կարգավորող օրենսդրության համաձայն՝ ՀՀ տարածքում գրանցված յուրաքանչյուր իրավաբանական անձ պարտավոր է տիրապետել իր իրական շահառուների մասին արժանահավատ տեղեկությունների և գործակալություն ներկայացնել հայտարարագիր։
Հայտարարագրում ներառվում են տվյալներ, որոնք թույլ են տալիս նույնականացնել իրական շահառուին և հասկանալ՝ ինչ հիմքով է նա համարվում շահառու, ընդ որում անհրաժեշտ է լրացնել նաև միջանկյալ իրավաբանական անձերի վերաբերյալ տեղեկությունները, եթե դրանք առկա են շղթայում։
Սովորաբար պահանջվում են՝ անուն, ազգանուն, քաղաքացիություն, ծննդյան ամսաթիվ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ (կամ դրա փոխարինող տեղեկանք), բնակության/հաշվառման հասցե, կապի միջոցներ՝ առկայության դեպքում։
Եթե շահառուի հիմքը մասնակցությունն է՝ նշվում է մասնակցության չափը և բնույթը (ուղղակի կամ անուղղակի)։ Եթե շահառուի հիմքը վերահսկողությունն է այլ միջոցներով՝ պետք է նկարագրվի վերահսկողության մեխանիզմը։ Այստեղ կարևոր է ոչ թե երկար նկարագրությունը, այլ այն, որ հիմքը հասկանալի լինի և ստուգման հնարավորություն ունենա։
Իրավաբանական անձը պետք է կարողանա հիմնավորել, թե ինչու է տվյալ անձը համարվում իրական շահառու։ Այդ նպատակով իրավաբանական անձը պետք է պահպանի պատշաճ ուսումնասիրության շրջանակում ձեռք բերված փաստաթղթերը։
Երբ և ի՞նչ ժամկետներում է ներկայացվում իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը և ի՞նչ կարգով
Հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ պետական ռեգիստրի https://bo.e-register.am/am/auth հարթակում։
Անհրաժեշտ է ֆիքսել հետևյալ երեք ժամկետները՝ առաջին ներկայացում, փոփոխությունների հայտարարագրում և տարեկան հաստատում։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելը իրավաբանական անձի պարտավորությունն է, և դրա չկատարումը կարող է հանգեցնել իրավական հետևանքների, մասնավորապես
Կարո՞ղ է մեկից ավելի իրական շահառու լինել
Այո։ Եթե մի քանի ֆիզիկական անձ համապատասխանում են օրենքով սահմանված չափանիշներին և իրականում ունեն վերահսկողություն կամ էական ազդեցություն իրավաբանական անձի նկատմամբ, ապա նրանք բոլորը պետք է հայտարարագրվեն որպես իրական շահառու։
Ի՞նչ անել, եթե ակնհայտ իրական շահառու չի բացահայտվում
Այդ դեպքում որպես իրական շահառու դիտարկվում է այն ֆիզիկական անձը, որը իրականացնում է իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումը։ Այս մոտեցումը կիրառվում է այն դեպքում, երբ հիմնադիր փաստաթղթերով կամ վերահսկողության հիմքով հնարավոր չէ առանձնացնել այլ համապատասխան անձի։
Պե՞տք է արդյոք թարմացնել յուրաքանչյուր փոփոխություն
Այո։ Իրական շահառուների վերաբերյալ տվյալների ներկայացումը շարունակական պարտավորություն է։ Ցանկացած փոփոխություն, կամ փոփոխության բացակայության վերաբերյալ հաստատում ենթակա է հայտարարագրման օրենքով սահմանված ժամկետում։
Ոչ: Անհատ ձեռնարկատերը ֆիզիկական անձ է, և հենց այդ պատճառով «իրական շահառու» հասկացությունն այստեղ սովորաբար ինքնին լուծված է՝ վերջնական շահառուն նույն անձն է։
Իրական շահառուների հայտարարագրումը Հայաստանում իրավաբանական անձի համար պարտադիր է։ Ժամանակին և պատշաճ ձևով հայտարարագրումը նվազեցնում է իրավական ռիսկերը և ապահովում է կազմակերպության կանխատեսելի գործունեությունը։
1) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք՝ https://www.arlis.am/hy/acts/218933
2) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք՝ https://www.arlis.am/hy/acts/205253
3) ՀՀ քրեական օրենսգիրք՝ https://www.arlis.am/hy/acts/218854
4) «Փողերի լվացման եվ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք՝ https://www.arlis.am/hy/acts/210014